Արմեն Ջիգարխանյանի ընկերն արտիստի առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել

Արթուր Սողոմոնյանը հերքել է կաթվածի մասին լուրերը, սակայն հաստատել է հոսպիտալացման փաստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի –Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը բավարար է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Արմեն Ջիգարխանյանը ուղեղի կաթված է ստացել։ Նշվում էր, որ դերասանը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

«Թույլ չտվեցին ասել ճշմարտությունը»․ Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել է պատմել ամեն ինչ

Սողոմոնյանը չի հերքել արտիստի հոսպիտալացման մասին լուրերը, սակայն կաթվածի փաստը չի հաստատել։

«Որևէ սարսափելի բան չկա,պարզապես նրա առողջությունն արդեն այն վիճակում է, որ մեկ–երկու ամիսը մեկ պրոֆելակտիկ պրոցեդուրաներ են պահանջվում։ Հուսով եմ, որ մեկ շաբաթից նրան դուրս կգրեն», – ասել է Սողոմոնյանը։

Բայց թատրոնում հերքում են անգամ արտիստի հոսպիտալացման մասին լուրերը։ Թատրոնի տնօրեն Ելենա Գիլվանովան kp.ru–ին հայտարարել է, որ Արմեն Բորիսովիչը տանն է և ինքնազգացողությունից չի դժգոհում, միայն ոտքերն են ցավում։

Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։

«Նրա պահվածքը զզվեցրել է». Արմեն Ջիգարխանյանի որդին քննադատել է հոր նախկին կնոջը

Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։ Արտիստի մասին այսօր հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։ 1996 թվականից Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն է։