ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Հաստաբուն ծառն ընկել է փողոցի երթևեկելի գոտում: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկովյան- Բաղրամյան խաչմերուկում, դեպի Կասկադ տանող ճանապարհին:
Ինչպես դեպքի վայրից փոխանցում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ծառն ընկել է այդ պահին փողոցով անցնող «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի դիմաց: Բարեբախտաբար, ավտոմեքենայի վարորդը կարողացել է ժամանակին արգելակել:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են փրկարարները: Նրանք հրաժարվեցին մեկնաբանել տեղի ունեցածը:
Բայց դատելով ընկած ծառի լուսանկարներից ու փողոցում հավաքված մարդկանց հայտնած տեղեկություններից, հաստաբուն ծառն անհայտ պատճառով արմատախիլ է եղել ու շրջվել:
Երևանի բուսաբանական այգու ինքնակամ կառույցները քանդել են. տեսանյութ
Ավտոմեքենայի վարորդ Նորայր Աղաբաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքը չի տուժել, բայց կրել է գույքային վնաս: