Վրացական կազմակերպությունը Երևանին ախտահանիչ խցիկներ կնվիրի

Ախտահանիչ խցիկները ստեղծվել են մոտ մեկ ամիս առաջ՝ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունն իր ծառայություններով Հայաստանին կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ տրամադրելով հինգ ախտահանման խցիկ: Տեղեկությունը հաղորդում է Sputnik Գռուզիան։ Երևանին համաճարակաբանական իրավիճակի լուծման հարցում օգնելու համար հունիսի 4-ին հանրության կողմից գործարկվեց Վրաստանի կառավարությանը ուղղված խնդրագիրը։ Edison.ge տեխնոլոգիական ընկերությունում որոշեցին Հայաստանին հինգ ախտահանման խցիկ նվիրել։

«Մենք պատրաստ ենք առավելագույնը մեկ շաբաթում հարևան երկիր հինգ խցիկ ուղարկել։ Ախտահանող խցիկները կարելի է տեղադրել հանրային վայրերում, օրինակ՝ Վրաստանում դրանցից մեկը տեղադրված է Օկրիբի ավտոկայանում, մյուսը՝ Գագուայի հվանդանոցում և այլն։ Հայաստանը ևս կարող է օգտագործել դրանք իր ցանկությամբ և տեղադրել, օրինակ, հիվանդանոցներում, պալատներում՝ վարակի ներքին տարածումը կանխելու համար»,-լրագրողներին ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն։

Վրացական ախտահանող խցիկները ստեղծվել են մոտ մեկ ամիս առաջ, վրացական Kaya և Edison Tech Solutions ընկերության կողմից՝ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով։ 

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 13 325-ի։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 211 մարդ։ Այլ պատճառներով գրանցված մահերի թիվը 72 է։