Երևանի կենտրոնում ոստիկաններն «ասֆալտին են փռել» գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն: Այս մասին տեղեկությունն ու համապատասխան տեսանյութը հրապարակել է «Հրապարակ» կայքը:
Երևանի կենտրոնում՝ Աբովյան-Պուշկին խաչմերուկում նկարահանված տեսանյութում երևում է, որ ոստիկաններն ուժ գործադրելով գետնին են պառկեցնում մի տղամարդու: Ոստիկանության այս գործողությունն իրարանցում է առաջացնում փողոցում: Տեսանյութում լսվում են գոռգոռոցներ ու ոստիկաններին ուղղված անպարկեշտ արտահայտություններ:
Թե գործարար Ալեքսանյանի ո՞ր եղբորորդու մասին է խոսքը, հայտնի չէ, քանի որ աղբյուրը անուն-ազգանուն չի հրապարակել:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանի եղբորորդիներից մեկը՝ Արտակ Ալեքսանյանը 2013թ.-ին նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար և այդ պաշտոնից հրաժարվել է 2018թ-ի հեղափոխությունից հետո:
Շաքարային կրքեր. տուգանվել են «Ալեքս Հոլդինգը», «ՍԱՍ Գրուպը» և այլ ընկերություններ