ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195–ով և դարձել 13 325։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 մարդ, կատարվել է 70 000 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4099-ը (+85)։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 211 (+11) մահվան դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը չի ավելացել (72)։
Կորոնավիրուսը ևս 11 մարդու կյանք է խլել Հայաստանում. ամենաերիտասարդը 52 տարեկան կին է
Հունիսի 7-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 130 էր:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը երեկ հայտնել էր, որ լաբորատորիայում ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվելու, այդ իսկ պատճառով հունիսի 8-ի հետազոտության արդյունքներն ավելի քիչ կլինեն։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։