Հայաստանը ողջունում է Լիբիայում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտնել է  ԱԳՆմամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն

«Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ»,- նշել է նա։ 

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել «կորչել Մերձավոր Արևելքից»

ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման:

Հիշեցնենք՝ երեկ համաշխարհային լրատվամիջոցները հայտնել էին, որ եգիպտական զորքերը հատել են Լիբիայի սահմանը՝ օգնելու Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին: Եգիպտոսի զորքերի շարժման կադրերը լայն տարածում են գտել համացանցում: Տեսանյութերում երևում են Եգիպտոսի դրոշով տանկերն ու այլ ռազմական տեխնիկա։

Եգիպտոսի խորհրդարանի ղեկավար Ալի Աբդել Աալը հայտարարել էր, որ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում սպառնալիք է արաբական տարածաշրջանի անվտանգությանը և հավելել՝ Եգիպտոսը թույլ չի տա իր ազգային անվտանգությանն ուղղված որևէ սպառնալիք և չի լքի իր լիբիական եղբայրներին ու կպաշտպանի նրանց:

Պետրոսյան. «Մեր տարածաշրջանում Թուրքիայի ախորժակը կարող է զսպել միայն Ռուսաստանը»