ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Աֆրիկյան ծագում ունեցող հայտնի հայ շոուվուման ու պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասն Instagram-ի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որում նա ամուսնու հետ է։ Լուսանկարում երևում է, որ հայուհին երեխայի է սպասում։
«Մեկ տարր․․․ առջևում դեռ այնքան բան կա, Աստծու օգնությունն եմ հայցում անհամբերությանս համար»,- լուսանկարին կից գրել է նա։
Վիկտորյա Կոլեսնիկովան հղի է․ նա երրորդ զավակը կպարգևի հայ ամուսնուն
Մի քանի ժամվա ընթացքում նրա հրապարակումն ավելի քան 70 հազար դիտում է հավաքել։ Բաժանորդները հիացմունքով շնորհավորում են Սիրունին ու մեկնաբանություններում հաճոյախոսություններ են շռայլում նրա հասցեին:
«Հրաշալի ընտանիք», «պաշտում եմ ձեզ», «ամենագեղեցիկ զույգը, շնորհավորում եմ»,- գրել են նրանք։
Սիրուն Մինասը, որին շոու-բիզնեսում անվանում եմ սիրուն Սիրուն, խառնամուսնության ժառանգ է։ Հայրը՝ անգլիական արմատներով հայ է, ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մայրը՝ նիգերիացի է։ Հենց այդ խառնուրդի շնորհիվ է, որ աղջիկն այսքան էկզոտիկ ու չափազանց գրավիչ արտաքին ունի։
Երգչուհի Լիլուն յուրահատուկ ձևով է հայտնել ապագա փոքրիկի սեռը․ տեսանյութ
Բժշկուհին աչքի է ընկնում նաև հումորի զգացումով։ Նա հայտնի է դարձել հայկական հեռուսատեսությամբ Stand Up-շոուում ելույթների շնորհիվ, այժմ մասնակցում է Woman’s Club հումորային ծրագրում։ Ի դեպ, նրա ամուսինը՝ Ռաֆաել Վարդանյանը, նույնպես բժիշկ է։