ԶՈւ գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքն էր. պարետատան կանոնները պահպանել ստացվե՞լ է

Թերթերից մեկը գրել է, որ բարձրաստիճան զինվորականը խախտել է պարետատան սահմանած կանոնները, ԶՈւ ԳՇ պետին մոտ կանգնած անձը հավաստիացնում է, որ պահպանվել են բոլոր կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն է տեղի ունեցել այսօր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են գլխավոր շտաբի ղեկավարի մերձավոր շրջապատից։

«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ նորապսակների պսակադրությունը կայացել է Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը` Բագրևանդի իրենց առանձնատանը: Պարբերականի տվյալներով` խնջույքին մասնակցել են ավելի քան 100 հյուրեր, այդ թվում ՝ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։

Սակայն մեր աղբյուրը հավաստիացրեց, որ հանդիսությունն անցել է ԱՀԿ–ի և Հայաստանի պարետատան սահմանած կանոնների պահպանմամբ, մասնակիցների թիվը չի գերազանցել թույլատրելի սահմանը:

«Մարդիկ իրարից մոտ 2 մետր հեռավորության վրա են եղել»,–ասաց նա։

Նշենք, որ հարսանիքը տեղի է ունեցել երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, որը երկարացվել է մինչև հունիսի 13-ը:

Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766–ով և դարձել 13 130։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 մարդ, կատարվել է 69171 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4014–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 200 մահվան դեպք։

Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին։ Մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարված, որն արդեն 2 անգամ երկարացվել է։