ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի բուսաբանական այգում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ այգու տարածքում կախված դի կա։
Սպանություն մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ. զոհը 38 տարեկան է
Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են գազատար խողովակից կախված երիտասարդ տղամարդու դի։ Պարզվել է մահացածի ինքնությունը. նա Նոր Նորքի վարչական շրջանի 32-ամյա բնակիչ Արամ Ա.-ն է:
Դատաբժշկի նախնական զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։