Սպիտակի բուժկենտրոնը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին

Վերապրոֆիլավորված և կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող բուժհաստատությունների թիվն ավելացավ ևս մեկով։ Մինչ այժմ, Հայաստանում 9 բուժհաստատություն էր իրականացնում Covid 19–ով հիվանդների ստացիոնար բուժում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կզբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր պաշտոնական էջում նշել է, որ նման որոշում է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում:

«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների»,- գրել է մարզպետը՝ հիշեցնելով, որ բուժկենտրոնում տեղերն անսահմանափակ չեն: Նա ևս մեկ անգամ կոչ է արել կրել դիմակ ու դրանով փրկել կյանքեր։

Տեսչության պետն անձամբ է շրջել Մարտունու շուկայում. ինչ խախտումներ է հայտնաբերել

Այսպիսով, կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող բուժկենտրոնների թիվն ավելացավ ևս մեկով։ Մինչ այժմ, Հայաստանում 9 բուժհաստատություն էր իրականացնում Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը:

Այլ մասնավոր հիվանդանոցներ ևս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:

ԱԻՆ-ի բժիշկների և հոգեբանների հետ կարելի է կապվել նաև տեսակապով. նախարար

Երեկվանից Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործում է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն։

COVID 19-ով վարակված երեխաների բուժման համար մոդուլային ընդունարան է կառուցվում նաև Արաբկիր ԲԿ-ին կից։ Մինչ այժմ բուժկենտրոնում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար։

Կանայք, թե տղամարդիկ են ավելի շատ մահանում կորոնավիրուսից. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Հավելենք՝ երեկ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ կան, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։