Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, բայց չի մահացել

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Քաղաքացին նետվել է Երևանի Կիևյան կամրջից, բայց չի մահացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Երևանի բուսաբանական այգում 32-ամյա երիտասարդին կախված են գտել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 7-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է կամրջից։

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Կանայք, թե տղամարդիկ են ավելի շատ մահանում կորոնավիրուսից. Փաշինյանը թվեր է ներկայացրել