Քոնոր ՄաքԳրեգորը 3-րդ անգամ հայտարարեց կարիերայի ավարտի մասին. այս անգամ` ինչո՞ւ

Հայտնի մարտիկը սոցցանցում պաշտոնապես հայտարարել է կարիերան թողնելու իր որոշման մասին։ UFC նախագահ Դանա Ուայթն արդեն մեկնաբանել է մարզիկի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի –Sputnik. Խառը ոճի մենամարտերի  իռլանդացի հայտի մարտիկ, կիսաթեթև  և թեթև քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը դարձյալ հայտարարել է իր սպորտային կարիերայի ավարտի մասին։

Տեղեկությունը 31-ամյա մարզիկը հայտնել է Twitter–ի միկրոբլոգում` Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 250 մրցաշարից հետո, որին նա որոշել էր չմասնակցել։

«Ողջույն, տղերք, ես որոշել եմ վերջ տալ մարտերին։ Շնորհակալ եմ բոլորին զարմանահրաշ հիշողությունների համար։ Հիանալի զբոսանք էր», – գրել է ՄաքԳրեգորը։

Նա նաև մոր հետ լուսանկար է հրապարակել, որն արվել էր իր հաղթանակներից մեկից հետո։

MMA–ի մարզիկը լուսանկար է հրապարակել. հայուհին նրա դեմքին 45 հարված է հասցրել

UFC–ի նախագահ Դանա Ուայթն իր հերթին, մեկնաբանելով մարզիկի որոշումը, ասել է, որ գիտի, թե ինչ պատճառով է  Քոնորին ուզում կարիերան ավարտել։ MMA Junkie–ի փոխանցմամբ` Ուայթն ասել է, որ Մաքգրեգորը հիասթափված է, որ այլևս չի կարողանում իր ուզածի պես պայքարել։

«Քոնորն ուզում է կռվել։ Նա հիասթափված է, որ չի կռվում, և դա է դարձել նրա որոշման պատճառներից մեկը, համոզված եմ», – ասել է նա։

Նշենք, որ  Քոնորն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականին և 26 մենամարտ անցկացրել, որոնցից հաղթել է 22-ում և պարտվել 4-ում։

ՄաքԳրեգորը մարտի մեկնարկից 40 վայրկյան անց նոկաուտի ենթարկեց հակառակորդին. տեսանյութ

Սպորտից հեռանալու որոշում ՄաքԳրեգորն արդեն երրորդ անգամն է կայացնում։ Առաջին անգամ նա հայտարարեց կարիերայի ավարտի մասին դեռևս 2016 թվականին։ Երկրորդ անգամ սպորտը լքելու մասին մարզիկը հայտարարել էր 2019 թվականին, սակայն հետո մտափոխվել էր։