Ֆրանսիայի դեսպանը շարունակում է բացահայտել Հայաստանի գեղեցկությունը. լուսանկար

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հերթական բացահայտումներով լի ուղևորությունը դեպի Լոռվա աշխարհ էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Facebook-ի իր պաշտոնական էջում պարբերաբար Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում գտնվող տեսարժան վայրերի լուսանկարներ է հրապարակում։ Ինչպես երևում է՝ դեսպանը սիրում է ճամփորդել մեր երկրում՝ բացահայտելով դրա հմայքը։ Այս անգամ Լաքոտը Լոռվա աշխարհում է հյուրընկալվել։

«Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանն այնպես, ինչպես Հայաստանը՝ մեզ»․ Լաքոտ

Դա պարզ է դառնում դեսպանի էջում հրապարակված Օձունի եկեղեցու լուսանկարից։

Ավելի վաղ դեսպանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Երևանի տարբեր տեսարժան վայրերն էին, Ամբերդի եկեղեցին ու բերդը, Արզականի Նեղոսի վանքը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն։

Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել 2017 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երախտապարտ է հայերին. Լաքոտը գրառում է արել

Նշենք, որ ֆրանսիացի դիվանագետը տիրապետում է յոթ օտար լեզվի: Դեսպանն ամիսներ առաջ Facebook-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ հիմա էլ հայերեն է սովորում։