COVID 19-ով վարակված երեխաների բուժման համար մոդուլային ընդունարան է կառուցվում. տեսանյութ

Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված երեխաների բուժման համար նոր մոդուլային ընդունարան է կառուցվում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար»,–գրել է նա։

Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը

Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։

Նշենք, որ հունիսի 5–ին Sputnik Արմենիային ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետությունում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մայիսի 6–ի դրությամբ 12 364 է։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։