Վանաձորի Սարի թաղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել

Ահազանգի հետքերով մեկնած սակրավորներն ականանետի արկը տեղափոխել են անվտանգ տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Այսօր` հունիսի 6–ին, Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի

Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացել են այսօր` ժամը 11:52-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սակրավորներն ականանետի արկը տեղափոխել են անվտանգ տարածք։

Գյումրու տներից մեկի բակում ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական է հայտնաբերվել