«Ոտքի տակ են ընկնում պսևդոընդդիմադիրները. ստիպված ենք իրենց մաքրել ճանապարհից»․ պատգամավոր

Պատգամավորը վստահ է, որ ընդիմադիրներին իրենց կորոնավիրուսի դեմ պայքարում խանգարում են և «ոտքի տակ ընկնում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի եղբայրը` «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ անդրադառնալով ԲՀԿ վարչության նիստին և Գագիկ Ծառուկայնի հայտարարությանը, կտրուկ նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Ծառուկյանի և մնացած «պսևդոընդդիմադիր» քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների` այս օրերին հնչող հայտարարությունները։

«Այդ հայտարարությունների գնահատականը տալիս է ժողովուրդը՝ նրանց տարբեր որակումներ տալով, ընդհուպ մինչև դավաճաններ, որովհետև նման իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը կռիվ է տալիս համավարակի դեմ, մեր պայքարի ժամանակ ոտքի տակ են ընկնում պսևդոընդդիմադիրներ, և մենք ստիպված ենք իրենց ճանապարհից մաքրել, որ մեր գործը շարունակենք և պայքարենք վիրուսի դեմ, այլ ոչ թե մանր-մունրների, որ գալիս են ու ոտքի տակ ընկնում»,-ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք` երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։

Իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան

Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվել։

Իրավիճակին արձագանքել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը
Yerkir.am-ի հետ զրուցել էր ՀՅԴ վերջին հայտարարության, ՀՀ իշխանությունների ձախողումների և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ։

ՀՅԴ–ն առաջարկում էր հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։

Վանեցյանն առաջարկը տեղին է համարում․ վստահ է՝ իր կուսակցությունն ու ՀՅԴ–ն կհամագործակցեն