Ինչպիսին էր խավարած լուսինը Հայաստանում. լուսանկար

Գիշերը տեղի ունեցավ լուսնի խավարում: Այս երևույթը հյուսիսային կիսագնդում ընդունված է անվանել «ելակի լուսին», քանի որ այս ժամանակահատվածը բաժին է ընկնում հատապտուղների, մասնավորապես, ելակի հավաքմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանի բնակիչները երկնային այս երևույթը կարող էին դիտել հունիսի 5–ին`տեղական ժամանակով 21:45-ին։ Առավելագույն փուլը գրանցվել է 23:24-ին, խավարումն ավարտվել է 01:04-ին:

Լուսնի խավարումն ինչպե՞ս է ազդում մարդկանց առողջության վրա

Խավարման միջանցքը կտևի մինչև հուլիսի 5-ը:

Աստղագետները կանխատեսել են, որ 2020 թվականին նման երևույթ կարելի է տեսնել չորս անգամ։ Լուսնի ամենախոր խավարումը տեղի է ունեցել հունվարի 10-ին։ Իսկ մեկ ամիս անց, այսինքն` հուլիսի 5-ին, տեղի կունենա երրորդ կիսամյակային լուսնային խավարումը։ 

Ավելի վաղ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել էր սպասվող լուսնի խավարմանը` խոսելով նաև այդ երևույթի գիտական և միստիկ կողմերի մասին։

Միքայելյանի փոխանցմամբ` աստղագետները ճշգրտորեն կարող են հաշվարկել բոլոր խավարումները` կապված պատմական տարեթվերի հետ ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ, նույնիսկ վայրկյանների ճշտությամբ։

Լուսնի խավարումը կտեսնեն նաև երևանցիները. աստղագետը նշել է ստույգ օրն ու ժամը