547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումների վերաբերյալ։ Վարակվածների թիվը շարունակում է մեծ թափով աճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսի թեստին սպասել պետք չէ. ի՞նչ խորհուրդ է տալիս Covid 19-ով վարակված Համլետը

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

Հունիսի 5-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11 817 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան