Նախագահը պատրաստ է օգտագործել անձնական կապերը. Սարգսյանն ու Թորոսյանը հանդիպել են

Արմեն Սարգսյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է, օգտագործելով անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը: Սարգսյանն իր պատրաստակամության մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախագահի առաջարկով նախարարը տեղեկություններ և պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:
Թորոսյանը տեղեկացրել է հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։