ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik.Կորոնավիրուսը փոխանցվում է նաև մինչկլինիկական շրջանում, այդ պատճառով էլ այն շատ վարակիչ է։ Այս տեղեկությունը Telegram-ի իր ալիքում գրել է սրտաբան, Մոսկվայի Ժադկևիչի անվան առաջին քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։
«Գրեթե առողջ մարդիկ տարածում են վարակը, այդ պատճառով այն շատ վարակիչ է։ Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազ, փռշտոց, շնչառություն։ Մնացածն ապացուցված չէ», - գրել է Մյանիկովը։
Նրա խոսքով՝ ռիսկի խմբում են 65 տարեկանից մեծ մարդիկ և նրանք, ովքեր ճարպակալության խնդիր ունեն, տառապում են շաքարային դիաբետով կամ սրտի, երիկամի, ուռուցքաբանական հիվանդություններ ունեն։ Մնացած դեպքերում COVID-19-ի վարակման դեպքում սովորական սուր շնչառական հիվանդության պատկեր է լինում։
Բժիշկը կարծում է, որ տարածման շրջանն արագ վերելքից մինչև անկում մոտ երեք ամիս է տևում։
«Հայրիկներ ջան, էս թարգեք, ցավներդ տանեմ»․ Փաշինյանը ցույց է տվել ոստիկանների աշխատանքը
Հայտնի է, որ հակավարակային դեղերը, որոնք փորձարկման մեջ են, կարող են միայն կարճացնել հիվանդության տևողությունը։ Մինչդեռ կանխարգելման միակ արդյունավետ տարբերակը հեռավորության պահպանումն է, իսկ բռնկման դեպքում՝ ինքնամեկուսացումը։
«Դիմակային ռեժիմը հեշտ, էժան, ոչ դեղորայքային միջոց է՝ անհասկանալի արդյունավետությամբ։ Դա ավելի շուտ կոլեկտիվ պաշտպանության միջոց է», - կարծում է Մյասնիկովը։
Նրա խոսքով՝ ձեռնոցը պետք է ձեռքի մաշկը հաճախ ախտահանելուց ու լվանալուց խուսափելու համար։
Նա կարծում է, որ հիվանդանոցից դուրս ախտահանումը կասկածելի միջոց է, քանի որ վարակը մարդու մեջ է, ոչ թե դրսից։ Նա չի բացառում, որ կորոնավիրուսը դեռ անկանխատեսելի է և դեռ կարող է «անակնկալներ» մատուցել։
Worldometer կայքի տվյալներով՝ հունիսի 5-ի առավոտվա դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակվել է 6 702 699 մարդ։ Մահվան դեպքերի թիվը 393 212 է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Տեմպերն աճում են․ աշխարհում COVID-19-ի ավելի քան 6,7 միլիոն դեպք է բացահայտվել