Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել

Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը և Եմենում ՌԴ դեսպանին՝ լրագրողի և նրա ընտանիքի տարհանման հարցում աջակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Եմենում RT Arabic հեռուստաընկերության լրագրող Սալահ Ալ Աքլյուին սպառնում են սպանել։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Սպառնալիքներ սկսվել են այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ հենց այնտեղ՝ Եմենում, սեփական տան առջև գնդակահարվեց նրա ընկերն ու գործընկերը, որը համագործակցում էր մեր Ruptly գործակալության հետ»,-գրել է Սիմոնյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը և Եմենում ՌԴ դեսպանին՝ լրագրողի և նրա ընտանիքի անդամների տարհանման հարցում աջակցելու համար։

​Ավելի վաղ Եմենում, իր սեփական տան առջև սպանվել էր Ruptly-ի լրագրող Նաբիլ Հասան ալ Քաիթին։

«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին