Հեղափոխական ցուցանիշ. որքան է կազմել ոստիկանների միջին աշխատավարձը

ՀՀ ոստիկանապետը հայտնեց` վերջին տասնամյակում ոստիկանության ծառայողները տարեվերջին ամբողջ դրույքաչափի չափով պարգևատրում չէին ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ ոստիկանության ծառայողների կյանքում 2019–ը եղել է բավականին արդյունավետ, քանի որ պետության կողմից տրամադրված միջոցների հաշվին կարողացել են պարգևավճարների հաշվին վարձատրել նրանց։ Նիստում քննարկվում է 2019թ.-ի բյուջեի կատարողականը։ 

«2019–ին ոստիկանության ծառայողների դրույքաչափի մեջ փաստացի ավելացում չի եղել, սակայն նրանց վարձատրությունն ավելացել է։ Ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը նախորդ տարի կազմել է 277 000 դրամ` ներառյալ պարգևավճարը։ 2017-18թթ. ցուցանիշին այդ գումարը գերազանցել է առնվազն 23 տոկոսով»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` վերջին տասնամյակում տարեվերջին ամբողջ դրույքի չափով ոստիկանության ծառայողները պարգևատրում չեն ստացել։ Սա, ըստ ոստիկանապետի, հեղափոխական մի բան էր համակարգում։

Ոստիկանները «ասֆալտին են փռել» «դիմակային ռեժիմը» խախտողին․ Փաշինյանն արձագանքել է

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Օրինագծի համաձայն` պարեկապահակային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը կմիավորվի մեկ պարեկային ծառայության մեջ։ Նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության։

Անսպասելի «ռեյդեր» և շարժական անցակետեր. ոստիկանությունը «ներում–բեկում» չի ունենա

Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320-600 հազար դրամի միջակայքում (հարկերը ներառյալ)։ Այսինքն` նրանք նվազագույնը 237 հազար դրամ «մաքուր» աշխատավարձ կստանան։ Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունում ներկայում «մաքուր» աշխատավարձը կազմում է մոտ 218 հազար դրամ։

«Հայրիկներ ջան, էս թարգեք, ցավներդ տանեմ»․ Փաշինյանը ցույց է տվել ոստիկանների աշխատանքը