Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին

ԱԱԾ–ին հայտնի է դարձել, թե որտեղ է տեղի ունեցել հարսանիքը, որի ժամանակ մի խումբ երիտասարդներ ոստիկանական համազգեստով «ներկայացում–պար» են բեմադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը խոստանում է, որ այսօր հանրությունը կտեսնի ոստիկանական համազգեստով «բեմականացման» հետևանքները։ Մարտիրոսյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը։

«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել

Առավոտյան վարչապետը տեսանյութ էր հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական համազգեստով երկու երիտասարդ հայտարարում, որ երկրում արտակարգ դրություն է, զանգվածային միջոցառումներն արգելված են և հյուրերին խնդրում են կես ժամվա ընթացքում դադարեցնել միջոցառումը։ Բայց պարզվում է՝ այդ ամենն ընդամենը բեմադրություն է: Այնուհետև ուժային կառույցների համազգեստով մի խումբ երեխաներ սկսում էին պարել ժամանակակից ռիթմերի ներքո:

«Դրա արդյունքն այսօր կտեսնեք։ Դա տեղի է ունեցել Պտղնիի «Վիլլա հիլս» ռեստորանային համալիրում։ Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չէ»,–ասաց Մարտիրոսյանը։

Իրենք ունեն մտածելու տեղ. ԱԱԾ տնօրենը` Գուրգեն Խաչատրյանի անհետանալու մասին

Հարցին, թե ինչո՞ւ են հեգնում իրավապահներին, և արդյո՞ք իրավապահների գործողությունները չեն նման առիթ տվել` ԱԱԾ տնօրենը պատասխանեց, թե ԱԱԾ–ն կատարում է իր աշխատանքը։

Անդրադառնալով ԱԱԾ–ում կադրային փոփոխություններին` Մարտիրոսյանը հայտնեց, որ նման խնդիր չունեն։ Ըստ նրա` գործի մեջ թերացողներին ազատում են աշխատանքից։

ԱԱԾ–ն հատուկ նշանակության սարքավորումներ է գնում ՌԴ–ից և եվրոպական երկրներից. Մարտիրոսյան