ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել. Մարտիրոսյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով իր` պաշտոնը թողնելու մասին լուրերին։
Հայտնել էինք, որ մայիսի 5-ին ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ էր նշանակվել Արգիշտի Քյարամյանը, որը նախորդ օրն ազատվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի ԺՊ-ի պաշտոնից և նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Այդպիսով, նա այդ պաշտոնում մնացել էր ընդամենը մեկ օր։ Դրանից հետո լուրեր էին տարածվել, որ Քյարամյանի գալուց հետո ԱԱԾ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել։
«Եթե ազատման դիմում գրած լինեի, հիմա այստեղ չէի լինի։ Ինչ վերաբերում է Քյարամյանին, ապա նրա հետ իմ հարաբերությունները շատ լավ են»,–ասաց ԱԱԾ տնօրենը։
Նկատառմանը, թե Քյարամյանը չի աշխատել ԱԱԾ–ում` Մարտիրոսյանը պատասխանեց, որ չնայած այդ փաստին, Քյարամյանը պրոֆեսիոնալ է։
ԱԱԾ տնօրենը հիշեցրեց` Քյարամյանը երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է պետական վերահսկողական ծառայությունը։ «Նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա»,–ասաց Մարտիրոսյանը։
Իրենք ունեն մտածելու տեղ. ԱԱԾ տնօրենը` Գուրգեն Խաչատրյանի անհետանալու մասին
Հիշեցնենք, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը վրդովմունքի ալիք էր բարձրացրել հանրության շրջանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր բացատրել՝ սա քաղաքական որոշում է։