ԱԱԾ–ն սահմանին հետախուզվողների է ձերբակալել. Էդուարդ Մարտիրոսյան

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պատգամավորներին հայտնեց, որ այս տարի սահմանախախտման 4 դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը սահմանին հետախուզվողների է ձերբակալել։ Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ լուրը հայտնեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին

«Սահմանների պահպանության ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ են տարվում։ 2018–ին սահմանահատման 38, իսկ 2019–ին` 35 դեպք է բացահայտվել։ Այս տարի սահմանախախտման 4 դեպք է տեղի ունեցել։ Հետախուզական աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով, պետության անվտանգությունն ապահովված է»,–վստահեցրեց Մարտիրոսյանը։

Նա հայտնեց` օրերս է գործուղման գնացել հայ–իրանական սահման, եղել է երկրորդ ուղեկալում։ Մարտիրոսյանը նշեց` որոշակի հատվածներում տեխնիկական համալրվածության պահանջ կա, քանի որ սահմանի այդ հատվածները որոշ շրջաններում բնակեցված չեն։

ԱԱԾ տնօրենը խոսել է իր ու տեղակալ Քյարամյանի հարաբերությունների մասին

ԱԱԾ տնօրենը հայտնեց` բավական արդյունավետ է տեսահսկման համակարգերի տեղադրման փորձը, և Հայաստանի կողմից մի քանի տասնյակ կիլոմետրերով տեսահսկվում է նաև շարժը։

Իրենք ունեն մտածելու տեղ. ԱԱԾ տնօրենը` Գուրգեն Խաչատրյանի անհետանալու մասին