ԵՐԵՎԱՆ, 5 հունիս - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Facebook-ի իր էջում տեղադրել ապացույցներ երկրում «դիմակի ռեժիմի» խախտումների մասին, որը պայմանավորված է երկրում COVID-19-ի իրավիճակի վատթարացմամբ:
Մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 596 դեպք. ՀՀ-ում ընդհանուր վարակակիրների թիվը դարձավ 11817
Առավոտյան վարչապետը հարսանեկան տեսանյութ հրապարակեց: Կադրերում երևում է, թե ինչպես են հարսանեկան տոնակատարության ժամանակ ոստիկանական համազգեստով երկու երիտասարդ հայտարարում են, որ երկրում արտակարգ դրություն է, զանգվածային միջոցառումները արգելված են, և հյուրերին խնդրում են կես ժամվա ընթացքում դադարեցնեն միջոցառումը, բայց պարզվում է՝ այդ ամենը ընդամենը բեմադրություն է: Այնուհետև ուժային կառույցների համազգեստով մի խումբ երեխաներ սկսում են պարել ժամանակակից ռիթմերի ներքո:
«Սա կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը:
Այնուհետև ՀՀ վարչապետը հրապարակել է կարճ տեսաֆիլմ, որը նկարահանվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բակերից մեկում: Ուշ երեկոյան, շենքի տաղավարում հավաքված տղամարդիկ հանգիստ նարդի են խաղում: Պարզվում է, որ նրանք ևս խախտում են «դիմակային ռեժիմի» պահպանման մասին պարետի որոշումը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրություն, որը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը: Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին
Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։
«Հայրիկներ ջան, էս թարգեք, ցավներդ տանեմ»․ Փաշինյանը ցույց է տվել ոստիկանների աշխատանքը