Գայլը` ջինսով ու սպիտակ կեդերով. «Ну, погоди!»–ն վերադառնում է նոր ֆորմատով

Մուլտսերիալը 3D ֆորմատով է լինելու։ Մինչև վերջնական տարբերակ ընտրելը գայլի ավելի քան 50 էսքիզներ են դիտարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հանրահայտ «Ну, погоди!» («Դե, սպասի՛ր») մուլտսերիալը վերաթողարկվում է 3D ֆորմատով։ Համացանցում հայտնվել են նոր գայլի էսքիզները։ Telegram-ի Mash ալիքը գրում է, որ բազմաթիվ տարբերակներ են ներկայացվել։

«Մոխրագույն հակահերոսի 50 էսքիզ է ստացվել, սանրվածքի 18 ու պոչի 4 տարբերակ։ Նախագծի ստեղծագործական խմբի համար շատ դժվար է եղել ընտրությունը»,-գրում է ալիքը։

«Սառցե թագուհու» հայկական եկեղեցին ու «Ոսկե այծքաղի» Արարատ լեռը. մուլտֆիլմերի գաղտնիքը

Մուլտսերիալը վերաթողարկում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մուլտսերիալում գայլն ու նապաստակը շարունակելու են հակամարտության մեջ լինել, բայց արդեն մեր՝ ժամանակակից աշխարհում։ Դա ակնհայտ է նաև գայլի համար ընտրված կերպարից, որը, ի տարբերություն խորհրդայինի` կրում է ջինսեր, սպիտակ կեդեր ու վերնաշապիկ։ 

Սերիաների պրեմիերան ծրագրված է 2020-ի ամռանը։ Ավելի վաղ 3D ֆորմատով վերաթողարկվել են «Չեբուռաշկա» և «Սմեշարիկի» մուլտսերիալները։

«Սոյուզմուլտֆիլմի» ոսկյա հավաքածուի մուլտֆիլմերը կթարգմանվեն հայերեն