ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով այսօր հրապարակված լուսանկարներից մեկի շուրջ բարձրացած աղմուկին և լուսանկարի տակ գրված մեկնաբանություններին, ներողություն է խնդրել բոլոր այն քաղաքացիներից, որոնք հասցեին իր էջում որևէ թթու խոսք է հնչել:
«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել
«Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետև մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց: Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել: Բայց հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն: Պահպանեք հակահամաճարակային կանոնները»,– գրել է Փաշինյանը:
Հավանաբար, Փաշինյանը նկատի ունի Facebook-ի իր էջում այսօր առավոտյան հրապարակած երիտասարդ աղջկա լուսանկարը, որում երևում է՝ ինչպես է աղջիկը առանց ձեռնոցի և դիմակի երթևեկում մետրոյով։ Լուսանկարն, ի դեպ, հրապարակումից որոշ ժամանակ անց, վարչապետը հեռացրեց իր էջից։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Փաշինյանն իր էջում հրապարակում է քաղաքացիների կողմից իրեն ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում մեր հայրենակիցներից շատերը չեն հետևում պարետատան ցուցումներին։
Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։
Մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 596 դեպք. ՀՀ-ում ընդհանուր վարակակիրների թիվը դարձավ 11817