ԱՄՆ ո՞ր նախագիծն է հաջողված․ Զախարովան արձագանքել է Պետդեպի հայտարարություններին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր նախագծերը բազմաթիվ մարդկանց մահվան ու ավերածությունների պատճառ են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերհիշել տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքականության հետևանքները, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դևիդ Շենկերի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է «հեռանա Մերձավոր Արևելքից»։

«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

Ավելի վաղ Շենկերը Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտում կայացած տեսահամաաժողովի ընթացքում ասել էր, որ Ռուսաստանն իբր թե «ապակառուցողական դերակատարություն» ունի տարածաշրջանում, այդ պատճառով պետք է «հեռանա» այնտեղից։ Նա վստահ է, որ Ռուսաստանը փոխել է Սիրիայում պատերազմի ընթացքը, սակայն երկրում նախկինի պես գործում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը։

«Կուզենայի ճշտել՝ Մերձավոր Արևելքում վերջին երկու տասնամյակների ընթացքում իրագործած ամերիկյան ո՞ր նախագիծն է Շենկերը հաջողված համարում։ Չենք կարող հիշել։ Միայն մահ ու ավերածություններ», - ասել է Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

«Շատ անձնական է»․ Զախարովային ամաչեցրել է Հայաստանից հնչած հարցը

Թեև, Զախարովայի խոսքով, հնարավոր է՝ Շենկերը հենց այդպես է տեսնում «հաջողված» նախագծի ավարտը։

Հիշեցնենք՝ 2015 թվականից Ռուսաստանը պաշտոնական Դամասկոսի խնդրանքով ռազմական օգնություն է ցուցաբերում Սիրիային ահաբեկչության դեմ պայքարի ու երկիրը վերականգնելու հարցում։ Մինչդեռ Միացյալ նահանգների զորքերը առանց երկրի պաշտոնական իշխանության թույլտվության են այնտեղ գտնվում։

Զախարովան մեկնաբանել է ռուս մասնագետների մուտքի հնարավորությունը ՀՀ կենսալաբորատորիաներ