ԱԱԾ–ն հատուկ նշանակության սարքավորումներ է գնում ՌԴ–ից և եվրոպական երկրներից. Մարտիրոսյան

Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է ԱԱԾ–ի` նյութատեխնիկական սարքավորումներով հագեցվածության հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք ոչ միայն չեն զիջում այլ երկրների ունեցածներին, այլ նաև առանձին տեսակներով  գերազանցում են մյուսներին։ Տեղեկությունը Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

ԱԱԾ-ն գնացել է վարչապետի հանձնարարականի հետքերով. հարուցվել է վարչական վարույթ

«Մենք փորձում ենք անընդհատ նորը գնել ու, կարծում եմ՝ հասցնում ենք։ Մենք հիմա էլ հատուկ նշանակության սարքավորումներ ենք ձեռք բերում Ռուսաստանից ու եվրոպական երկրներից, ԱՄՆ–ից»,– ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ամեն տարի մեծ ներդրումներ են անում տեխնիկական միջոցները բարելավելու համար։ Մարտիրոսյանը վստահեցրեց` ԱԱԾ–ն համալրված է լավագույն սարքավորումներով։

«Սա սպառնալիք է ազգային անվտանգությանը». Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարական է տվել