Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների արտգործնախարարների զրույցի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի– Sputnik. Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Վրաստանի ԱԳՆ–ի մամուլի ծառայությանը։

Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է

«Մի քանի օր առաջ զրույց էր կայացել Վրաստանի և Հայաստանի վարչապետների միջև, իսկ այսօր՝ ԱԳ նախարարների։ Երկու երկրները մշտապես կապի մեջ են և կիսվում են փոխադարձ փորձով», - ասված է հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանին աջակցելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Զալկալիանիի զրույցի ընթացքում։ Զալկալիանին հայտնել է Վրաստանի իշխանությունների պատրաստակամությունը` օգնելու Հայաստանին։

«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին

Հիշեցնենք` հունիսի 4–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 221-ի, վարակվածներից 176–ը մահացել են։

Վրաստանում վարակվածները 801-ն են, մահացել են 13-ը։

Բժիշկների համար տնային բուժման ուղեցույց կհրապարակվի․ մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ