«Շատ անձնական է»․ Զախարովային ամաչեցրել է Հայաստանից հնչած հարցը

Մարիա Զախարովային զվարճացրել է Հայաստանից ուղարկած հարցի նախաբանն ու շնորհավորանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ շնորհավորանքներ է ստացել Հայաստանից, սակայն չի ասել՝ ինչ առիթով։

«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

«Բավականին երկար հարց է։ «Հայաստան կատարած Ձեր վերջին այցերի ժամանակ...», այսպես է ձևակերպվում հարցը... շատ անձնական հարց է, ինձ շնորհավորում են, ներողություն», - ասել է Զախարովան։

Դադարից հետո Զախարովան շարունակել է կարդալ բուն հարցը, որը կապված էր ղարաբաղյան բանակցությունների հետ։