Դեռ պետք չէ թուլանալ․ Ռոսպոտրեբնադզորի պարզաբանումները պատվաստանյութերի վերաբերյալ

Աննա Պոպովան հայտնել է, որ կստեղծվեն մի շարք տաբեր պատվաստանյութեր, որոնք կօգտագործվեն տարբեր խմբերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութ կստեղծվի։ ՌԻԱ Նովոտսիի փոխանցմամբ՝ «Վալդայ» ակումբի առանց քննարկման ընթացքում այս տեղեկությունը հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

Նրա խոսքով՝ կստեղծվեն «մի շարք տաբեր պատվաստանյութեր, որոնք կօգտագործվեն տարբեր խմբերի համար»։

Պոպովան նշել է նաև, որ դեռ դժվար է ասել՝ որքան արդյունավետ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։

«Կարծում եմ՝ դեռ վաղ է հանգստանալը։ Մենք կարող ենք ասել՝ տեխնիկապես երբ է կարելի պատվաստանյութ ստեղծել ու կիրառել պատվաստանյութը, բայց նախապես չենք կարող ասել՝ որքան արդյունավետ կլինի այն մարդու համար», - ասել է նա։

Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։

Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել