Քանի՞ մարդ կկարողանա այս տարի օգտվել «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից

Տարեսկզբից «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրի օգնությամբ աշխատանքի է վերադարձել 224 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի։

«2020 թ.-ին ծրագրից օգտվողների քանակը շուրջ 20% -ով ավելի է, քան նախատեսված էր 2019 թ.-ի համար: Տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված է 448 800 000 դրամ: Այս գումարը կբաշխվի 2020 թ.-ին ծրագրում ընդգրկված 600 քաղաքացիների և 2019 թ.-ից շարունակվող ծրագրերի ֆինանսավորման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տարեսկզբից ծրագրի օգնությամբ աշխատանքի է վերադարձել 224 մարդ: Մարտ, ապրիլ ամիսներին արտակարգ դրության պայմաններում աշխատանքի վերադարձածների թվում մեծ է բժիշկների, բուժքույրերի, մանկավարժների թիվը:

ԱԺ պատգամավորները վրդովվել են. պատճառը մեկուսացման նպաստ սահմանող նախագծի հետաձգումն է

Նշենք, որ ծրագրի շահառուները զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիներն են, որոնք մինչև երեխայի 2 տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Ծրագիրը միաժամանակ լուծում է երկու խնդիր` մի կողմից կանխվում է անձի հմտությունների կորուստը, մյուս կողմից` բարելավվում ընտանիքի եկամուտները:

Երևանում 5.6 կգ քաշով «հսկա» է ծնվել

Ծրագրում ընդգրկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 11 ամիս ժամկետով, ամսական կտրվածքով: Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է դայակի ամսական վարձատրության 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Նշենք, որ զբաղվածության տարածքային կենտրոններում շարունակվում է աշխատանքի վերադառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման գործընթացը:

Գյումրեցի 13-ամյա Նազելին կապրի հորաքրոջ հետ. դասընկերներն անհամբեր նրան են սպասում