«Առաջին անգամը կներեմ, երկրորդ անգամը սևդ կտամ»․ Պուգաչովան «բարկացել է» Գալկինի վրա

Երգչուհին գրել է, որ ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, իրեն թաքուն լուսանկարել է։ Մինչ օրս 71-ամյա երգչուհին աչքի չէր ընկել նման լուսանկարների հրապարակմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան լողազգեստով լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ 71-ամյա երգչուհին հրապարակել է երեք տարվա վաղեմության նկար, այն արվել է 2017-ի հունիսին։ Նա նշել է, որ իրեն թաքուն լուսանկարել է ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։

Պուգաչովան ընդդեմ Մարտիրոսյանի, կամ ինչ չեն կարողանում կիսել երկու Քրիստինաները

«Ես նրան ասացի՝ երբեք այլևս ինձ թաքուն չնկարես, առաջին անգամը կներեմ, երկրորդ անգամը սևդ կտամ», - լուսանկարին կից գրել է երգչուհին։

Հրապարակված լուսանկարում ռուսական էստրադայի պրիմադոննան սև լողազգեստով պառկած է լողափնյա աթոռին, աչքերը փակ` արևայրուք է ընդունում։ Հաշվի առնելով, որ լուսանկարվելու պահին Պուգաչովան 68 տարեկան է եղել, երկրպագուներին հիացրել է նրա ձիգ կազմվածքը։

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

«Երիտասարդներ, նախանձեք մեր Ալլոչկային», «Ոչ մի ավելորդ բան, առանց շպարի, առանց ճոխության ու այսքան կանացի»,

«Թող Մաքսիմը ձեզ միշտ նման սիրուն առիթներով ջղայնացնի», գրել են մեկնաբանություններում Պուգաչովայի հետևորդները։

Նշենք, որ մինչ օրս 71-ամյա երգչուհին աչքի չէր ընկել նման բաց լուսանկարների հրապարակմամբ։

Ալլա Պուգաչովան 500-ից ավելի երգեր է կատարել, նրա` վաճառված ձայնասկավառակների թիվը հատել է 250 միլիոնի սահմանը։

Իրենից 27 տարի երիտասարդ Մաքսիմ Գալկինի հետ Պուգաչովան ամուսնացել է 2011-ին։ Զույգը երկու երեխա ունի՝ 7-ամյա Գարրին ու Ելիզավետան։

Գալկինն առաջին անգամ ասել է` ինչպես է ծանոթացել Պուգաչովայի հետ