Լուկաշենկոն նոր վարչապետ և կառավարության նոր անդամներ է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային փոփոխություններ է արել և մի շարք հրամանագրեր ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի վարչապետ է նշանակել Ռոման Գոլովչենկոյին։

Լուկաշենկոն զանգահարել է Փաշինյանին և առողջություն մաղթել

Հունիսի 3-ին հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն պաշտոնանկ է արել վարչապետ Սերգեյ Ռումասի գլխավորած կառավարությանը։ Ընդ որում` Բելառուսի նախագահը նշել էր, որ մտադիր չէ արմատապես փոխել կառավարության կազմը։

Նույն օրը նա խորհրդակցություն էր անցկացրել խորհրդարանի երկու պալատների, նախագահի աշխատակազմի և ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների հետ և քննարկել առաջարկված թեկնածությունները։

Sputnik Բելառուսը հայտնում է, որ կառավարության նոր ղեկավարը 46 տարեկան է: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և կառավարման ակադեմիան: Տարբեր տարիներին աշխատել է Անվտանգության խորհրդի քարտուղարությունում, գլխավոր դատախազությունում, նախագահի աշխատակազմում, եղել է Լեհաստանում դեսպանորդ-խորհրդական ։ 2009-2013 թթ.եղել է Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ ։ 2013-2018 թվականներին աշխատել է ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում որպես դեսպան։ 2018-ից մինչ օրս ղեկավարում էր Պետական ռազմարդյունաբերական կոմիտեն։

Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը, իսկ Պուտինն անհաղորդ մնաց․ ինչ էր ասում Լուկաշենկոն

Բելառուսի նախագահի այլ հրամանագրերով փոխվարչապետներ են դարձել Նիկոլայ Սինոպկովը և Ալեքսանդր Սուբոտինը: Տեղեկատվության նախարար է նշանակվել Իգոր Լուցկին, արդյունաբերության նախարար ՝ «ԲելԱԶ»–ի նախկին ղեկավար Պյոտր Պարխոմչիկը: Ֆինանսների նախարարությունը գլխավորել Է Յուրի Սելիվերստովը, ճարտարապետության և շինարարության նախարարությունը՝ Ռուսլան Պարխամովիչը, Գույքի պետական կոմիտեն՝ Դմիտրի Մատուսևիչը, Պետական վերահսկողության կոմիտեն՝ Իվան Տերտելը:

Լուկաշենկոն կոչ է արել չթուլանալ և պատրաստ լինել համավարակի բռնկման երկրորդ ալիքին