Իշխանությունը «Գազպրոմ Արմենիային» առաջարկում է կրճատել սակագինը՝ ծախսերի և եկամտի հաշվին

Առաջարկվում է պահպանել սակագները բնակչության, այդ թվում նաև՝ անապահով խմբերի համար, համապատասխանաբար 139 ու 100 դրամի մակարդակի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Գազպրոմ Արմենիային» առաջարկում է 15 դոլարով կրճատել միջին սակագինը։ Այս տեղեկությունը հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է ՀԾԿՀ ներկայացուցիչ Աշոտ Ուլիխանյանը։  

ՀՀ իշխանությունները պետք է գազի սակագների լծակներն իրենց ձեռքը վերցնեն. փորձագետ

Մասնավորապես «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է միջին սակագին (սպառողների խմբերի միջին սակագին՝ հաշվի առնելով նրանց սպառման չափը) սահմանել 283,14 դոլար հազալ խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։ Հանձնաժողովն իր հերթին 266,71 դոլար է առաջարկում։

Մասնավորապես՝ «սպասարկման, ամորտիզացիայի ծախսեր ու եկամուտ» բաժնում «Գազպրոմն» առաջարկում է 61,23 դոլար հազար խորանարդի դիմաց, իսկ հանձնաժողովը՝ - 47,89։

Ինչ վերաբերում է ծախսի այլ կետերին, սահմանին գինը կազմում է 165 դոլար, ԱԱՀ-ն՝ 44,45 դոլար, գազի տեղափոխության ու բաշխման ծախսերը՝ 9,37 դոլար։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է միասնական սակագին սահմանել փորք ծավալով սպառողների համար, այսինքն՝ չեղարկել անապահով ընտանիքների սակագինը։ ՀԾԿՀ-ն առաջարկում է պահպանել դրանք։ Այսպիսով՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազ օգտագործող անապահով ընտանիքների համար առաջարկվում է պահպանել 100 դրամ մեկ խորանարդի դիմաց սակագինը, մյուս տնային տնտեսությունների համար՝ 139 դրամ։

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Ջերմոցային տնտեսությունների համար (ոռոգման շրջանում) ու գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկությունների համար առաջարկվում է հազար խորանարդի դիմաց 224 դոլար գին սահմանել։

Ինչ վերաբերում է բիզնեսին՝ ապա ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառելու դեպքում գինը կկազմի 139 հազար դրամ հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ դրանից ավելի դեպքում՝ 255,5 դոլար։

Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

«Գազպրոմ Արմենիային» առաջարկվում է 10 տարվա ընթացքում կրճատել ծախսերն ու կորուստները, նաև մինչև 95 միլիարդ դրամ հիմնարար ներդրում անել՝ չհաշված Աբովյանի ստորգետնյա գազամբարի զարգացման ներդրումները։