ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Պատգամավորներից ընդամենը 27-ը կողմ քվեարկեց նախագծին, դահլիճում գտնվողներից 82-ը դեմ արտահայտվեց իշխանական պատգամավորի առաջարկած փոփոխություններին։
Նախագծով նախատեսվում էր դրամական աջակցություն սահմանել մեկուսացված կամ ինքնամեկուսացած քաղաքացիների համար։
Նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանն գործընկերներին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին՝ որոշակի հաշվարկներից և կանխատեսումներից հետո այն լրամշակելու և կրկին ԱԺ ներկայացնելու համար։ Նա առաջարկեց նաև այն տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ։ Խորհրդարանի մեծամասնությունը համաձայնեց։
Քանի՞ մարդ կկարողանա այս տարի օգտվել «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից
Նշենք, որ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Աննա Կարապետյանը և Վլադիմիր Վարդանյանը:
Աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվեց. վարձու աշխատողներից ովքե՞ր կներառվեն ծրագրում