«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր թեստի արդյունքների մասին հայտնել է Facebook-ի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Գրիգորյանն իր թեստի արդյունքների մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

Կառավարությունը քննարկում է մի քանի սցենար. սահմանափակումների հարցը դրանց շարքում է

«Այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։ Առողջ եղեք, հետևեք պարետատան բոլոր ցուցումներին, անպայման դիմակ կրեք և սոցիալական հեռավորություն պահպանեք», - գրել է Գրիգորյանը։

Նշենք, ավելի վաղ կորոնավիրուսի թեստ էին հանձնել և բացասական պատասխան ստացել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակված են կորոնավիրուսով։ Հունիսի 1–ին` վարչապետի 45–ամյակի օրը, նրանց թեստերի պատասխանները դրական եկան։

Բժիշկների համար տնային բուժման ուղեցույց կհրապարակվի․ մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ