ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 4-ին, ժամը 15։35 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Տեղեկությունը հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
«Այս չվերթով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի։Բարի թռիչք հայրենիք, սիրելի հայրենակիցներ»,– գրված է հաղորդագրության մեջ։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ից Հայաստան իրականացվող չարտերային չվերթերով հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների ներկայացրած դիմում-հայտերի թիվը հունիսի 1-ի դրությամբ գերազանցել է 16 հազար 340-ը։
Երևանից Մոսկվա, Կիև, Մինսկ, Նուր-Սուլթան և հակառակ ուղղությամբ․ հայտնի են չվերթերի օրերը