ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ վաղը տնային բուժման ուղեցույց կհրապարակվի բժիշկների համար։
«Շնորհիվ այդ ուցեղույցի` բժիշկները կիմանան, թե ինչպես պետք է բուժել կորոնավիրուսով հիվանդներին, որոնք ախտանշաններ չունեն և մեկուսացած են իրենց տանը»,-հայտնեց Թորոսյանը։
Նախարարն արձագանքեց այն խնդրին, որ անախտանիշ հիվանդները երբեմն բարձիթողի վիճակում են հայտնվում՝ թաղամասային պոլիկլինիկաների զբաղվածության պատճառով։ Նա հորդորեց քաղաքացիներին ինքնաբուժմամբ չզբաղվել։
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է
«Տանը մնացած հիվանդը պետք է պարտադիր կերպով ստանա հեռահար բուժում։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ չկա դեղորայք, չկա պատվաստում, որը կբուժի կորոնավիրուսը կամ էլ կկանխարգելի այն։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ», - ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ համաձայն ԱՆ նոր ռազմավարության՝ այսուհետ առանց ախտանշանների կորոնավիրուսով վարկակվածները պետք է մնան տանը՝ թաղամասային պոլիկլինիկայի վերահսկողության ներքո։
Նշենք, որ հունիսի 4–ի ժամը 11–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 11 221-ի, առողջացել են 3468 մարդ, շարունակում են բուժվել 7509-ը, վարակվածներից 176–ը մահացել են։
Շաքարային դիաբետ ու սրտանոթային խնդիրներ ունեցող 68-ամյա բժիշկը բուժվել է կորոնավիրուսից