Վիկտորյա Կոլեսնիկովան հղի է․ նա երրորդ զավակը կպարգևի հայ ամուսնուն

Հայի հետ ամուսնանալուց հետո երիտասարդ երգչուհին որոշել է ամբողջ ժամանակը նվիրել ընտանիքին։ Վիկան ու Մեսրոպը երկու հիասքանչ դուստր ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսական հայտնի «Աստղերի ֆաբրիկա» երաժշտական հեռուստանախագծի վեցերորդ եթերաշրջանի մասնակից Վիկտորյա Կոլեսնիկովան և նրա հայ ամուսինը երրորդ զավակին են սպասում։

Ռևայի կինը` հայուհի Անժելիկան, կրկին հղի՞ է. շոումենը շարժել է մարդկանց հետաքրքրությունը

Վիկտորյան Instagram-ի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում ակնհայտ երևում է, որ հղի է։

«Կարծես թե ինչ-որ մեկը տոնական տորթ է կուլ տվել»,-մակագրել է նա։

Իսկ մեկ այլ լուսանկարի նկարագրության մեջ երգչուհին իր հետևորդներին հավատացրել է, որ լավագույն սանրվածքը մաքուր մազերն են, լավագույն դիմահարդարումը՝ առողջ քունը, լավագույն կազմվածքը՝ հղիությունը։

Նշենք, որ Վիկտորյանն ու Մեսրոպն արդեն երկու դուստր ունեն։

Կոլեսնիկովան «Աստղերի ֆաբրիկային» մասնակցել է 2006 թ․-ին, երբ նախագծին մասնակցում էին Պրոխոր Շալյապինը, Դմիտրի Կոլդունը, Զառան, Արսենի Բորոդինը և այլ երիտասարդ երգիչներ, որոնցից շատերն ավելի ուշ հանրաճանաչ դարձան։

Դիմահարդարման վարպետն առանց շպարի և բահը ձեռքին. ինչի՞ց է բողոքում հղի Գոհար Ավետիսյանը

Երգի մրցույթին մասնակցելուց հետո Վիկտորյան ավարտել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան, այնուհետև մասնակցել է մի քանի թատերական բեմադրությունների, ինչպես նաև նկարահանվել է «Խավարում» և «Ամեն ինչ լավ կլինի» սերիալներում։ Ամուսնությունից հետո որոշել է ամբողջ ժամանակը նվիրել ընտանիքին։

Հնարամիտ հայի Instagram-ի ֆիլտրերը գրավել են Բեյոնսեին. երգչուհին պատասխանել է Արմենին