Կառավարությունը քննարկում է մի քանի սցենար. սահմանափակումների հարցը դրանց շարքում է

Նիկոլ Փաշինյանը չբացառեց հանրապետությունում համատարած սահմանափակումներ կիրառելու տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Կառավարությունը քննարկում է մի քանի սցենարներ` կորոնավիրուսով պայմանավորված հետագա քայլերի ուղղությամբ։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին

Փաշինյանն, ի դեպ, օրերս ասել էր, որ եթե վարակի տարածման տեմպերը չնվազեն, հնարավոր է՝ անցնեն համատարած սահմանափակումների` դրանք ուղեկցելով պարետային ժամով։ Հարցին, թե հնարավո՞ր է` այդ քայլին էլ դիմեն` Փաշինյանը պատասխանեց, որ հարցը քննարկում են։

«Քննարկում ենք մի քանի սցենարներ, ինչպես նաև դրանց հնարավոր տնտեսական բեռն ու հետևանքները։ Որոշումներ կկայացնենք հենց այս համատեքստում։ Քննարկում ենք նաև այն հարցը, որ գուցե տնտեսապես սահմանափակումներին գնալու բեռը լինի անտանելի և մենք ստիպված լինենք այլ ճանապարհներ գտնել»,– ընդգծեց վարչապետը։

Բժիշկների համար տնային բուժման ուղեցույց կհրապարակվի․ մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ

Նրա խոսքով` հետագա անելիքները կորոշվեն` հիմա քննարկվող սցենարներից մեկով։

Նշենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 11 221-ի, առողջացել է 3468 մարդ, շարունակում են բուժվել 7509-ը, վարակվածներից 176–ը մահացել են։

Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է