Երևանի 6 դպրոցների տնօրեններին նկատողություն է տրվել

Կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում մի շարք դպրոցներ չեն պահպանել անհրաժեշտ կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն։

Փաշինյանը հասկացել է` ինչու մարդիկ չեն հետևում անվտանգության նորմերին

«Այսօր 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար 6 դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նկատողություն են ստացել Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանը։

Անսպասելի «ռեյդեր» և շարժական անցակետեր. ոստիկանությունը «ներում–բեկում» չի ունենա

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից ֆլեշմոբ է սկսել. նա դիմել է ՀՀ քաղաքացիներին, որ իրեն ուղարկեն հակահամաճարակային կանոնների խախտման մասին փաստող լուսանկարներ և տեսանյութեր։ Դրանք Փաշինյանը հրապարակում է ֆեյսբուքյան իր էջում։