«Աչքներս լույս, բախտավոր բալիկ լինի...». Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի հետևից Facebook-ի իր էջում հրապարակում է օգտատերերից ստացած տեսանյութերն ու լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես են անտեսվում պարետատան ցուցումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հրապարակել լուսանկարներ, որոնցում երևում է համավարակի այս օրերին ՀՀ քաղաքացիների դրսևորած ոչ պատասխանատու վարքագիծը։

Վարչապետը հրապարակել է Facebook-ի օգտատերերից մեկի` իրեն ուղարկված լուսանկարը, որն արվել է Վանաձորի ծննդատան բակում:

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

«Աչքներս լույս, իհարկե, բախտավոր բալիկ լինի: Բայց պապիկ-տատիկների կյանքը ինչու՞ ենք վտանգում: Մանավանդ որ Վանաձորում մի քանի տասնյակ նոր դեպք ունենք»,–գրել է վարչապետը:

Նա նաև լուսանկարներ է հրապարակել Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում և Երանում գտնվող բանկերի դիմաց գոյացած հերթերից։

«Սա սպառնալիք է ազգային անվտանգությանը». Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարական է տվել

Հիշեցնենք, երեկ ՀՀ վարչապետը դիմել էր քաղաքացիներին՝ խնդրելով հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել Facebook-ի իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշել խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: