ՀՀ նախագահը կորոնավիրուսի թեման քննարկել է մի շարք նախկին պաշտոնյաների հետ

Հանդիպումների մասնակիցներն Արմեն Սարգսյանին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքներն ու տեսակետները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով հանդիպումներ է ունեցել  նախկինում տարբեր ոլորտներ ղեկավարած մասնագետների հետ։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

Այս շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղիներին ու հնարավորություններին։

Հանդիպումների մասնակիցները նախագահին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքներն ու տեսակետները: 

Առաջին հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. ՀՀ նախագահ