Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել

Ազգային ժողովի պատգամավորները քիչ առաջ քվեարկեցին ՍԴ–ում փոփոխություններին առնչվող հանրաքվեն չեղարկելու մասին օրինագծի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց 82, դեմ ՝ 17 պատգամավոր։

«ՍԴ–ի շուրջ ողջ գործընթացը պետության և հասարակության հանդեպ անգրագետ փորձ է». Այվազյան

Փոփոխությունները հնարավորություն են տալիս չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն և նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցի լուծման իրավունքը տալ խորհրդարանին:

«Լուսավոր Հայաստանը», ինչպես ավելի վաղ հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը, «Բարգավաճ Հայաստանը» դեմ քվեարկեց։

Հարությունյան. «ԱԺ–ի կողմից հանրաքվեի չեղարկումը հակասահմանադրական է»

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարման պատճառով:

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է լինել առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան