Առցանց ասուլիս. «Գեղեցկությունը կփրկի՞ կորոնավիրուսի համավարակից»

Հունիսի 4-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Միսս Հայաստան 2020» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Մամիկոն Դանիելյանի և կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանի առցանց ասուլիսը:
Sputnik

Ասուլիսի թեման «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթի մեկնարկն է: Ինչպե՞ս մրցույթ անցկացնել համավարակի պայմաններում:

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայիֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել առցանց։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։