Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել:

Ընդհանուր առմամբ Արցախում կորոնավիրուսով է վարակվել 57 մարդ, որոնցից 26-ը հաջողությամբ հաղթահարել են հիվանդությունը:

Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 10524–ի։ Մահացել է 170 մարդ, կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ 59 է։ 

Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից