Արայիկ Հարությունյանը Ազգային գրադարանի վերաբերյալ 2 լավ լուր է հայտնել

Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր օգնել են այս կարևոր գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Լավ լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ազգային գրադարանի թվայնացված նյութերն ամբողջ ծավալով հասանելի են: Եվ սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ որոշ գորշ շրջանակներ հայտնում էին ամբողջ նյութի ոչնչացման մասին»,–գրել է նա:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրադարանային համալիրի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Նախարարը հատուկ շնորհակալությունն է հայտնել HP ընկերության պաշտոնական գործընկեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական Bi Line ընկերության տնօրեն Լևոն Քեշիշյանին, ընկերության ողջ անձնակազմին ՀԱԳ սերվերները դետալ առ դետալ, մանրակրկիտ կերպով մաքրելու, թեստավորելու և շահագործման պատրաստի վիճակում Ազգային գրադարանին հանձնելու համար։

Ինչպես նաև Dell ընկերության գործընկեր Brand computers ընկերության տնօրեն Զոհրաբ Վարդանյանին տեխնիկական խորհրդատվության, Microsoft-ի պաշտոնական գործընկեր Dom Daniel ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանին, Softcontract ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանին` աջակցելու պատրաստակամության համար։

Երախտագիտության խոսքերի են արժանացել նաև Ազգային գրադարանի Համակարգչային գրիդ տեխնոլոգիաների բաժնի վարիչ Էդգար Սարգսյանը և բաժնի աշխատակից Կորյուն Շեկոյանը վերականգնման ուղղությամբ տարված բացառիկ աշխատանքի և ծրագրային կարգավորումների համար:

Հովսեփյան. «Սահմանամերձ գյուղում գրադարան բացելով` կրճատում ենք գյուղից գնալու շանսերը»

Հարությունյանի 2–րդ լավ լուրը`շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի նոր կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին հայտնի դարձավ, որ Հանրային գրադարանի սերվերները հայտնաբերել են ծխեցված վիճակում։ Տեղեկացվում էր, որ մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: